Խաչանովը կիսաեզրափակչում է. տրիբունայում նկատվել են ՀՀ և Արցախի դրոշները
Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ. Կորդան ձեռքի վնասվածքի պատճառով նահանջեց:
«Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ թենիսիստի մրցակիցն ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որը երրորդ սեթում հրաժարվեց պայքարից դաստակի վնասվածքի պատճառով։ Երրորդ սեթում Կարեն Խաչանովը հաղթում էր 3:0 հաշվով։
Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը՝ 7:6 (7:5), 6:3:
Նախկինում Կարենը դուրս էր եկել US Open-2022-ի կիսաեզրափակիչ, իսկ կարիերայի ընթացքում երկրորդ անգամ՝ TBS-ում: Հաջորդ մրցակիցը կորոշվի Ստեֆանոս Ցիցիպաս – Իրժի Լեգեչկա խաղի արդյունքներով:
Նշենք, որ խաղի ընթացքում տրիբունայում նկատվել են ՀՀ և Արցախի դրոշները: