«Արարատի» կազմից հեռացել են 3 ֆուտբոլիստներ
Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ֆուտբոլիստներ Ռոբերտ Դարբինյանը, Ալիյու Իսահն և Գևորգ Արաբյանը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նրանց և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:
Ռոբերտ Դարբինյանն «Արարատին» էր միացել 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 25 հանդիպման:
Նիգերիացի կիսապաշտպան Ալիյու Իսահն նույնպես 2021-ի ամռանն էր միացել «Արարատին»: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 50 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:
Գևորգ Արաբյանը 2022-ի հուլիսին էր վերադարձել «Արարատ»: Նա հանդես է եկել «Արարատի» երկրորդ թիմի կազմում:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Դարբինյանին, Ալիյու Իսահին և Գևորգ Արաբյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: