«Կրեմլը պետք է պարտվի». Զելենսկին` Ռամշտայն ավիաբազայում հանդիպմանը
Մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը գերմանական Ռամշտայն ավիաբազայում։ Այն նվիրված է Ուկրաինային ռազմական աջակցության ուժեղացմանը, այդ թվում՝ ծանր տեխնիկայի մատակարարմանը: Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 50 երկրի պատվիրակություններ։
«Կիևին աջակցությունը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,-ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և շեշտել, որ Կիևին կշարունակվի զենքի տրամադրումը, քանի դեռ հակամարտությունը չի ավարտվել: Օսթինը նաև հիշեցրել է Կիևին 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը, որը ամենամեծն է լինելու պատմության մեջ:
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտարարել է, որ Մոսկվայի գլխավոր զենքը ժամանակն է, ու պահանջել է մեծացնել զենքի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին։
«Կրեմլը պետք է պարտվի»,-ասել է Զելենսկին:
Սպասվում է, որ այսօրվա հանդիպման ժամանակ դաշնակիցները կքննարկեն Կիևին ծանր տանկեր մատակարարելու պատրաստ երկրների դաշինքի ստեղծման հարցը։ Խոսքն առաջին հերթին Leopard 2-ի մասին է։ Լեհաստանը, Դանիան և Ֆինլանդիան հայտարարել են դրանք Ուկրաինայի զինված ուժերին ուղարկելու պատրաստակամության մասին։ Որևէ երկիր չի կարող Leopard-ը փոխանցել առանց այդ տանկերն արտադրող Գերմանիայի թույլտվության: Սակայն Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են գնալ այդ քայլին առանց Բեռլինի համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր...