Հասարակություն

Պավլիկ Աբազյանի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են փորձաքննության

Պավլիկ Աբազյանի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են փորձաքննության

Պավլիկ Աբազյանը մեկուկես տարվա զինծառայող էր, մայրը կարի արհեստանոցում էր աշխատում, հայրը՝ մասնավոր գործեր է անում, հիմնական աշխատանք չունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Աչաջուրի վարչական ղեկավար Կարեն Ղալթաղչյանը:
 

«Պավլիկը մարզիկ էր, տարբեր մրցանակների էր արժանացել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, չի հասցրել դասի գնալ, տարել են բանակ: Աշխույժ, ակտիվ երեխա էր, դպրոցում լավ էր սովորում»,- նշել է Ղալթաղչյանը:
 

Նրա խոսքով՝ Պավլիկի ծնողներն ավելի վաղ են իմացել դեպքի մասին և գնացել դեպքի վայր, որտեղ էլ իմացել են, որ իրենց որդին ևս զոհվել է:

 

«Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության»,- ասել է Աչաջուրի ղեկավարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250