Իրանը չի ճանաչում Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի մուտքը ՌԴ կազմ. Աբդոլահիան
Իրանը չի ճանաչում Ղրիմի և չորս նոր շրջանների մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ՝ չնայած Մոսկվայի հետ հիանալի հարաբերություններին, TRT World-ին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակներում, հետևաբար, չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին, մենք չենք ճանաչում Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումը Ուկրաինայից…Որովհետև մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը. երբ մենք ասում ենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը որպես հիմնարար քաղաքական սկզբունքի, որի վրա մենք հենվում ենք»,- ասել է Աբդոլահիանը։
Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին Ուկրաինայում հեղաշրջման հետևանքով անցկացված հանրաքվեից հետո: Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ՝ անցյալ տարվա աշնանը այնտեղ անցկացված հանրաքվեների արդյունքներով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջ...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությո...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...
Միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյանը` ԵԱՀԿ–ում իր ելույթի արդյունքների մասին
Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողով...