Քաղաքականություն Կարևոր

Միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյանը` ԵԱՀԿ–ում իր ելույթի արդյունքների մասին

Միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյանը` ԵԱՀԿ–ում իր ելույթի արդյունքների մասին
Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ…

 Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով երեկ ԵԱՀԿ–ում խորհրդի հատուկ նիստում իր ելույթին։ 


«Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով` շատ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Սակայն իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ և ակնհայտ էր, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ` այդ թվում` ում կողմից ինչ է խախտվել, ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում»,–ասաց նախարարը։ 


Միրզոյանի խոսքով` Լաչինի հարցով հստակ գիտակցում կա, և ոչ միայն ԵԱՀԿ-ում. դա կարող ենք տեսնել առանձին երկրների խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներում։ ԱԳ նախարարը կարծում է` միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու։ 
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Միրզոյանը նշեց, որ, ցավոք, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից շրջանառվող փաստաթուղթը չընդունվեց առանձին երկրների ու նաև բարեկամ երկրների տեսանկյունների պատճառով։ Ամեն դեպքում, ըստ Միրզոյանի, ՄԱԿ–ի ԱԽ–ն կարևորագույն հարթակ է, և այնտեղ աշխատանքները կշարունակվեն։ 


Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։ Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։ 


Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250