Ադրբեջանից բողոքում են Բաքվի նկատմամբ կիրառվող «միջազգային երկակի ստանդարտներից»
Ադրբեջանի արտգործնախարարությունից դժգոհել են Լաչինի միջանցքի փակման մասով մի շարք միջազգային կազմակերպությունների ու երկրների արձագանքից: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը մասնավորապես ասել է.
«Ինչպես գիտեք, բնապահպան ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանքավայրերի ապօրինի շահագործման բողոքի ակցիա են իրականացնում այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ցավոք, ինչպես 90-ականներին, այսօր ևս մենք վկա են նրա, թե ինչպես երկակի ստանդարտներ են կիրառվում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը։
Նա փաստացի հաստատել է, որ ակցիան կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները՝ չթաքցնելով, որ ակցիայի նպատակը բնավ էլ բնապահպանական չէ, այլ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելը։
Փոխնախարարը հայտարարել է. «Ակցիան իրականացվում է ադրբեջանական հողի վրա: Ադրբեջանի ժողովուրդը պահանջելու է իրավունքի վերականգնում և կհասնի իր նպատակին` անկախ մեր դեմ կիրառվող երկակի ստանդարտների։ Ադրբեջանը, որպես իր տարածքների անվտանգության երաշխավոր, բոլոր իրավունքներն ունի ապահովելու Լաչինի միջանցքի լիակատար վերահսկողությունը՝ մեր ինքնիշխան իրավունքներին համապատասխան։ Իրականացվող ակցիան հասարակական-քաղաքական շարժում է, այն արտացոլում է, որ ադրբեջանցի ժողովուրդը իր հողի և բնական պաշարների տերն է՝ որպես 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի արդյունք»,-ասել է պետգործիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջ...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությո...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...
Միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյանը` ԵԱՀԿ–ում իր ելույթի արդյունքների մասին
Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողով...