Պատահարներ
Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենա է շրջվել. կան տուժածներ
Այսօր առավոտյան Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենան շրջվել է։
[2f3521c0b42abd2c00582962ad3688d5.jpg]
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևոր հոսպիտալացվել են։
[fd00dbe76c74446055c7e52fbef9d190.jpg]
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։