Նոր մանրամասներ՝ «Դեգուստո»-ի մոտ տեղի ունեցած սպանությունից
Իրավապահները պարզել են հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ»
ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ-ն։ «Ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Համլետ Հ-ն։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Զ-ն, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Պարզվել է նաև, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Մ-ն: Ոստիկանները, քննիչները, դատախազության աշխատակիցներն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Տեր-Բ-ն, 19-ամյա Անդրանիկ Մ-ն, 20-ամյա Հակոբ Ա-ն, 24-ամյա Աշոտ Ե-ն և 18-ամյա Էդգար Ա-ն Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում նշված արագ սննդի կետի դիմաց վիճաբանել են Դավիթ Մ-ի, Սպարտակ Հ-ի, Համլետ Հ-ի և Արմեն Զ-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել։
Վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ եղած դանակով մարմնական վանսվածքներ է հասցրել վիրավորներին, ինչի հետևանքով Արմեն Զ-ն մահացել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վիճաբանության մասնակիցների մի մասին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում. կան զոհեր ու վիրավորներ. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռումբի մասին ահազանգ. «Jetstar» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում
«Jetstar» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրություն...
ԱՄՆ-ում 6-ամյա տղան կրակել է ուսուցչուհու վրա
ԱՄՆ-օի Վիրջինիա նահանգի տարրական դպրոցում 6-ամյա աշակերտը կրակել եւ վիրավորել է ուսուցչուհուն։ Ինչպես տեղեկացրել է AP-ն,...
Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենա է շրջվել. կան տուժածներ
Այսօր առավոտյան Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքո...