Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռումբի մասին ահազանգ. «Jetstar» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում

«Jetstar» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրություն ստացվելուց հետո: Նշվում է, որ ինքնաթիոռւմ մոտ 100 կգ-անոց ռումբ առկայության…

«Jetstar» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրություն ստացվելուց հետո: Նշվում է, որ ինքնաթիոռւմ մոտ 100 կգ-անոց ռումբ առկայության մասին ինֆորմացիան ստացվել է այն պահին, երբ այն Նարիտա օդանավակայանից թռչում էր Ֆուկոկա, հայտնում է NHK-ն։

 

Պայթուցիկի մասին հաղորդագրությունը հեռախոսով հայտնել է մի տղամարդ, ով խոսել է անգլերեն, սակայն նրա համարը գրանցված է Գերմանիայում։

 

Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Չուբու օդանավակայանում և բոլոր 136 ուղևորները ու անձնակազմի 6 անդամներ տարհանվել են։ Տարհանման ժամանակ վեց մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250