Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կամ այն ձևով, անմիջական կապի մեջ են գտնվում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների հետ։ «Շփումները եղել են և կան. այս պահին նվազել են, բայց կան»,- նշել է նա:
Հարցին՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, ոչ չկան բանակցություններ, ապա ովքե՞ր են բանակցում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով, Սիմոնյանն արձագանքել է․ «Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով հայտարարությունները։ Ես բանակցողի անուն հիմա չեմ տա, չեմ էլ կարող, որովհետև մինչև վերջին ժամանակները ես գիտեի, թե ով էր խոսում և ինչպես էին խոսում։ Նաև ԱՀ նախագահի հետ կապ կար, տարբեր ձևերով խողովակներ կան, որոնք էդ խոսակցությունները... չէր կարա չլիներ։ Հիմա որ ասեմ չի եղել ու երբևիցե չի լինում, դա սուտ կլինի։ Պարզ ա, որ իրանք ինչ-որ ձևով խոսում են և շփվում են»,- հայտնել է ԱԺ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայ...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էա...
«Մենք էլ պետք է խոսենք հայերի` Բաքու և Սումգայիթ վերադարձի մասին». Սիմոնյանի պատասխանը` Ալիևին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակում Բաքվից հնչող այն հայտարարությունները, թե «արևմտյան ադրբ...