«Ալիևի երեկվա հայտարարությունը մաքուր խոստովանություն էր». Մարուքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ` խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին, հայտարարեց. «Եթե նրանցից ոմանք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի ճանապարհը բաց է, նրանք կարող են ինքնուրույն հեռանալ, ոչ ոք նրանց չի խանգարի, կամ կարող են հեռանալ խաղաղապահների բեռնատարների օգնությամբ, ավտոբուսով»։ Այս հայտարարությամբ բռնապետը խոստովանել է, որ իշխանություններն են փակել Լաչինի միջանցքը՝ Արցախը հայաթափելու նպատակով։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի այս հայտարարությանը. «Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,-թվիթերյան իր էջում գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս է ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադ...
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էա...
Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին
Բռնապետ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ երրորդ պատերազմ սկսելու պլաններ չունի: Ինչպես արդեն հայտնել էինք`...