ՌԴ-ն նոր միգրանտներին այլևս թոշակ չի տա. ի՞նչ է սահմանում նոր օրենքը
Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը դադարում է գործել 2023 թվականի հունվարի 1-ից: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«2023 թվականի հունվարի 1-ին Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1992 թվականի մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության և համաձայնագրի մյուս կողմերի միջև,դադարեցվել է»,-ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։
Մայիսի 24-ին այս պայմանագիրը ուժը կորցրած ճանաչեց Պետդուման, իսկ հունիսի 11-ին այն չեղարկելու մասին օրենքը ստորագրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս որոշումը չի ազդի գործող թոշակառուների վրա, փոփոխությունները հիմնականում կանդրադառնան միգրանտների վրա: ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանն արդեն նոր համաձայնագիր է կնքել։
Ներկայումս աշխատանքներ են տարվում կենսաթոշակային ոլորտում համաչափության սկզբունքով նոր երկկողմանի համաձայնագրերի կնքման ուղղությամբ։ Այս սկզբունքը նախատեսում է, այսպես կոչված, քաղաքացու մշտական բնակության երկիր կենսաթոշակների արտահանում այն պետությունից, որտեղ կենսաթոշակային իրավունքներ են ձեռք բերվել (պայմանագրայի յուրաքանչյուր կողմ, իր կենսաթոշակային օրենսդրության համաձայն, հաշվարկում և վճարում է կենսաթոշակի համապատասխան մի մասը՝ իր տարածքում ձեռք բերված ապահովագրության կամ աշխատանքային փորձին համապատասխան):
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Այսօր ընդդիմությունը շրջափակելու է The Dubai Mall-ը». իշխանականները` Սաղաթելյանի մեկնման մասին
Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանն ընտանիքի հետ մեկնել է Դուբայ: «Հայրենիքի փր...
Հանքի, թե՞ հողի կռիվ. ինչու են զինված անձինք կրակ բացել Օթևան համայնքում
Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթևան (Բայսզ) գյուղի բնակինչերը ահաբեկված ե...
Արսենյանի որդին ձերբակալվել է 2 կացին ու դանակ իր մոտ պահելու համար
Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստի...
Ծանր վիճակում գտնվող 3 մարդու Արցախից Կարմիր խաչը տեղափոխել է Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հ...