Արսենյանի որդին ձերբակալվել է 2 կացին ու դանակ իր մոտ պահելու համար
Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը։ Երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է 2 կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։
Նշվում է, որ ձերբակալված Գուրգեն Արսենյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։
Аuroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված վարույթ` Քրեական օրենսգրքի 234 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Խոսնակը նշեց նաև, որ դեպքի հանգամանքները պետք է լիարժեքորեն պարզվեն, այդ ուղղությամբ քննություն կիրականացվի: Աբրահամյանը միևնույն ժամանակ հավելեց, որ նշված անձը ներկա պահի դրությամբ արգելանքի տակ չէ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Այսօր ընդդիմությունը շրջափակելու է The Dubai Mall-ը». իշխանականները` Սաղաթելյանի մեկնման մասին
Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանն ընտանիքի հետ մեկնել է Դուբայ: «Հայրենիքի փր...
Հանքի, թե՞ հողի կռիվ. ինչու են զինված անձինք կրակ բացել Օթևան համայնքում
Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթևան (Բայսզ) գյուղի բնակինչերը ահաբեկված ե...
ՌԴ-ն նոր միգրանտներին այլևս թոշակ չի տա. ի՞նչ է սահմանում նոր օրենքը
Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագի...
Ծանր վիճակում գտնվող 3 մարդու Արցախից Կարմիր խաչը տեղափոխել է Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հ...