ՏԵՍԱՆՅՈՒԹ. «30 տարի պահվել է Արցախը, լավից վատից պահվել է». ընդդիմադիր պատգամավորը` իշխանության հարցադրմանը
«Գալիս եք, լուրջ դեմքով, ասում եք՝ մենք 30 տարի պահել ենք, ի՞նչ եք պահել, դուք 30 տարի պահել եք էն դամը, որի տակ թշնամին հզորացել ա, ձեր ղեկավարները հարստացել են, մեր բանակն էլ առաջ չի գնացել, ու եթե ինչ-որ մեկը կգա էս ամբիոնից կասի, որ ինքը հիշում ա գեթ մի նոր, նորագույն ռազմական միջոց, որը դուք գնել եք ձեր կառավարության տարիներին, ապա ես կշշմեմ ուղղակի»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին:
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին՝ հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունը Սարդարապատում. «Ասում էր՝ մենք ունենք ամենամարտունակ բանակը, 44-օրյա պատերազմում մենք կհաղթեինք, եթե չլինեին թուրքերը․ բա էդ 30 տարվա ընթացքում էդ պոտենցիալը չէր հավաքվե՞լ...»:
Խաչատրյանի խոսքով՝ «30 տարի պահվել է Արցախը, լավից վատից պահվել է. հին զենքով, թե՞ նոր զենքով, պահվել է»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը հրաժարվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարո...
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջ...
Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի ներկայացրած պահանջը. Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեց
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:Միջա...
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքը». Աքար
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ու բարեկամության ձեռքը, ձեռնպահ մ...