«Ռուսաստանը հանցակից է գտել իր ցեղասպան քաղաքականության մեջ». ո՞ր երկրին մեղադրեց Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։
Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին ռուսական ագրեսիան ետ մղելու հարցում իրենց երկրին ցուցաբերած հսկայական օգնության համար և ասել, որ հաջորդ տարի պատերազմում «շրջադարձային պահ» է լինելու։
«Չնայած բոլոր դժվարություններին և մռայլ սցենարներին, Ուկրաինան չի ընկել, Ուկրաինան ողջ է և անվնաս»,- ասել է նա։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին չդադարեցնել աջակցությունը՝ նշելով, որ Ուկրաինային անհրաժեշտ է զենք ու զինամթերք մատակարարել։ Զելենսկին ընդգծել է, որ չի պատրաստվում խնդրել ամերիկացի զինվորականներին կռվել ուկրաինացիների համար, քանի որ վերջիններս «կարող են հրաշալի կառավարել ամերիկյան տանկերն ու ինքնաթիռները»։
«Ռուսաստանը հանցակից է գտել իր ցեղասպան քաղաքականության մեջ: Դա Իրանն է: Իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք Ռուսաստանը ստանում է հարյուրավորներով, սպառնալիք են դարձել մեր կարևոր ենթակառուցվածքների համար: Այսպիսով, ահաբեկիչներից մեկը մյուսին է գտել ազատ աշխարհի դեմ պայքարելու համար»,-ասել է Զելենսկին։
Ելույթի ավարտին Ուկրաինայի նախագահը Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին է հանձնել Բախմուտի պաշտպանության առաջնագծում մարտչնչող ուկրաինացի զինվորների ստորագրությամբ ուկրաինական դրոշը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջ...
Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի ներկայացրած պահանջը. Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեց
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:Միջա...
Երևանը հրաժարվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարո...
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքը». Աքար
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի մեկնած խաղաղության ու բարեկամության ձեռքը, ձեռնպահ մ...