ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք, իսկ ապագա կա, բայց առանց ձեզ․ ավագանու անդամ
Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք, այնտեղ չենք լուսանկարվում, ժապավեններ չենք կտրում կամ այնտեղից չենք հայտարարում քաղաքապետի թեկնածուի անունը։ Հասկանում եմ, որ այնտեղ վտանգավոր է, եւ ձեզ այնտեղից կարող են «լարել»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, որը կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրումից հետո լքել է «Իմ քայլը» խմբակցությունը։
Նա կոչ արեց պատկերացնել Ստեփանակերտում ծանր հիվանդության դեմ պայքարող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը։ Ավանեսովը փաստեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ։ «Երեւի ադրբեջանցիներն ու ռուսները փակել են ճանապարհը, իսկ մենք ամենեւին էլ մեղավոր չենք։ Հայաստանի իշխանությունն ասում էր, որ հանրահավաքները ցրելու համար ջրցան մեքենաներ չի կիրառի։ Կարծում եմ՝ հիմա Լաչինի միջանցքում ջրցան մեքենաներ կիրառելու անհրաժեշտություն կա։ Եթե կարծում եք, որ Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կմթագնեն մարդկանց հիշողությունը եւ կշեղեն նրանց ցավից, ապա, վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։ Ես չեմ դիմում միջազգային կառույցներին, այլ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններին եւ հորդորում են անել ամեն ինչ՝ ճանապարհը բացելու համար։ Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք։ Ապագա կա, բայց առանց ձեզ»,-նշեց Ավանեսովը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ադրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում․ Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը. «Իհարկե է սպասելի էր, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օր 7-րդ․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում մանրամասներ հայտնեց Արցախում տիրող իրավիճակի մասին։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները վեր պարզած արցախցիները հարգեցին նահատակների հիշատակը
Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում մեկնարկել է համաժողովրդկան հանրահավաք։ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի...
ՔԿ-ից հայտնել են, թե սեպտեմբերյան հայ-ադրբեջանական բախումների ընթացքում քանի զոհ ունի հայկական կողմը
Այս տարվա սեպտեմբերյան երկօրյա հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայաստանյան կողմը 224 զոհ է ունեցել։ Այս մասին 24Ne...