ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ադրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում․ Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը.
«Իհարկե է սպասելի էր, որ հայկական տեղեկատվական և քաղաքական տիրույթում կհայտնվեն մարդիկ, որոնք ինքնամոռաց կտարածեն թուրք֊ադրբեջանական քարոզչությունը, կրկնելով այն հակահայկական հիմարությունը, իբր «Բերձորը ռուսներ են փակել»։ Ակնհայտ է, որ այդ թրքամետ քարոզչությունը միտված է արդարացնել թուրք֊ադրբեջանական տանդեմի հակահայկական քայլերը։
Սա այլևս ցավալի իրողություն է։
Իհարկե է գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք պետք է անպայման հստակեցնել ռուսական կողմի հետ, սակայն աշխատել ադրբեջանական պրոպագանդայի վրա լավ բան չի, լուրջ... հեչ լավ բան չի։
Այս պարագայում հուշագրավ մի դրվագ, այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի դեմը։
Բայց սրա մասին բնականաբար տեղեկատվական դաշտը չի խոսի... կրկնում եմ ևս մեկ անգամ, եթե ուզում ես օգնել, ապա պետք է լինես ոչ թե հակառուս կամ հակաեվրոպացի/հակաամերիկացի, այլ լինես հայամետ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օր 7-րդ․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում մանրամասներ հայտնեց Արցախում տիրող իրավիճակի մասին։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները վեր պարզած արցախցիները հարգեցին նահատակների հիշատակը
Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում մեկնարկել է համաժողովրդկան հանրահավաք։ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 500 երիտասարդ այս պահին հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ․ Անթառանյան
Արցախցի երիտասարդները հավաքվել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի՝ «Ձեդո-Բաբոյի» մոտ։ Այս...
«Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զ...