Կարծում եմ՝ մենք կհաղթենք. Մակրոնը` Ֆրանսիա - Արգենտինա հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի վերաբերյալ, որում իր երկրի ազգային հավաքականը կհանդիպի Արգենտինայի ընտրանու հետ։ 44-ամյա քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

 

«Կարծում եմ, որ մենք ֆավորիտ ենք, բայց Արգենտինան ամեն խաղում ավելի լավն է դառնում, ուստի այն թիմ է, որը շատ առաջադիմում է: Իմ կարծիքով, նրանց թիմը պակաս վստահելի է և համահունչ»,- ասել է նա:

 

Մակրոնը L’Equipe-ին տված հարցազրույցում նշել է, որ սպասում է, որ Ռաբիոն կվերադառնա իր մարզավիճակին. «Չնայած մենք լավ խաղացինք Մարոկկոյի դեմ, բայց շատ բան կախված է կազմից: Կարծում եմ՝ մենք կհաղթենք, և ինչ-որ բան ինձ հուշում է, որ եզրափակչում կլինեն գոլեր, բավականին շատ գոլեր, ավելի հստակ կարող եմ ասել կիրակի առավոտյան»:

 

2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կխաղա Արգենտինայի հետ դեկտեմբերի 18-ին։