Արցախի նախագահը` ադրբեջանական սադրանքի մասին
Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: Այս մասին ֆեյսբուքյան ի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:
Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:
Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»,- գրել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննարկել են...
Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը: Տեղեկությունը հայտնում...
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ, կոչ է ա...
Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ ՀՀ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահնե...