Շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրանան
Շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրանան․ այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Նախագծերով առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլատվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տեղական տուրք նաև շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: Մինչև այս պահը տեղական տուրք սահմանված է միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, ժամկետների երկարաձգման համար տուրք սահմանված չէ»,-ասել է փոխնախարարը։
Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացումը անհատական բնակելի տների մասով կիրառել միայն Երևան քաղաքի վարչական տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ո...
ՀՐԱՏԱՊ․ Արցախում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում։ Այս մասին հայտնում է Արցախի ներքի...
Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող...
«Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զ...