ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան։

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ՝ հասկանալու, թե ինչ տեղեկությունների մասին են գրում ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

 

«Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

 

Ադրբեջանական քարոզչամեքենան հայտնել էր, որ իբր Թեհրանի «մուլլոկրատիան» (մոլլաների իշխանությունը) 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին։

Քաղաքականություն

Պատահարներ