ՀՐԱՏԱՊ․ Արցախում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործեր նախարարության ոստիկանությունը։
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։
Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։
Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։
Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։
Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբարկիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։
Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
[adb2786d10e683f7d6a027d6a6ccfb17.jpg]
[30e03100fdc9e07e0eacf6c801d5ad31.jpg]
[e55f34be3ea739efa2a923047382650b.jpg]
[969ca5c4f20b4add60a3be00e9b644a9.jpg]
[5acbdcf96ebeaa86fd5f5d628c10a785.jpg]
[0f14d61302a9a14c88c558c72e021bc1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող...
ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ո...
Ստեփանակերտը պատասխանել է Բաքվին
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վե...
«Շատերն են առիթավորվել ինչ-որ». Վլադիմիր Գասպարյանի 20-ամյա դուստրը որոշել է քաղաքականությամբ զբաղվել
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ 20-ամյա Անգելինա Գասպարյանը հայտնել է քաղաքականությամբ զբաղվելո...