Մառախուղ, մերկասառույց, փակ ճանապարհներ. Իրավիճակը` Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Ժամը 23։00-ի դրությամբ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

 

Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

 

Ապարանի տարածաշրջանում, Բերդ և Ճամբարակ քաղաքներում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ