Սպորտ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ թիմը պարտվեց Խորվաթիայի հավաքականին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում: Այս մասին գրում է Sport-Express-ը:
«Պարտությունը ցավալի է, բայց ես հանգիստ եմ: Սա ազգային հավաքականում իմ շրջափուլի ավարտն է»,- Տիտեի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը:
61-ամյա մասնագետը Բրազիլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթեց Ամերիկայի գավաթը (2019) և երկու անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ 2018 թվականին պարտվելով Բելգիային, իսկ 2022 թվականին՝ Խորվաթիային։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0