«Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը». Պեսկով
Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի առավելագույն շեմը. իրավիճակի վերլուծությունը շարունակվում է, Ռուսաստանի իշխանությունները դրա արդյունքների հիման վրա կզեկուցեն հետագա որոշումների մասին:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու որոշումը. Ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի առավելագույն շեմ է սահմանվելու 60 դոլարը:
«Հիմա մենք վերլուծում ենք։ Նման շեմի համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Մենք չենք ընդունի այս առավելագույն շեմը: Իսկ թե ինչպե՞ս կկազմակերպվի աշխատանքը, մենք կզեկուցենք վերլուծությունից հետո, որն արագ կիրականացվի»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...