«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Միջազգային իրավունքում շատ բան կախված է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունից։ Վերցնենք, օրինակ, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որն այժմ ակտիվորեն քննարկվում է։ Արդյոք այնտեղ կա՞ միջազգայնորեն ճանաչված սահմանների, նախկին ԽՍՀՄ սահմանների մասին հիշատակում: Դրանում միայն նշվում է «ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Այսպիսով, այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բայց, դարձյալ, այստեղ առանցքայինը մեկնությունն է, այն էլ՝ համապատասխան»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...
«Կեղծ խաղաղություն ոչ ոքի պետք չէ». Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անիմաստ է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և նշել, որ կեղծ խաղ...