Հայ-ամերիկյան հարաբերությունները կբարձրացնի նոր` ռազմավարական մակարդակի. համաձայնագիր կստորագրվի
ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի խմբագրված տարբերակը վավերացնելու նախագիծը։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ–ին ստորագրված այս համաձայնագիրը մինչ օրս չէր վավերացվել դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով։
Բանն այն է, որ համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:
2022թ–ի սեպտեմբերի 30-ին ստորագրված նոր համաձայնագրում այս կետը խմբագրվել է, վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական և վերաբերելում է միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութերին, որոնք կհայտնաբերվեն Հայաստանում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակների կամ դրանց հետ կապված վտանգի դեպքերում։
Այս փոփոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի վավերացումը, քանի որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին:
Կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ համաձայնագրի վավերացմամբ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կբարձրացվեն նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։
Բացի այդ, դա թույլ կտա զարգացնել հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունները, ներդնել մոնիթորինգի համակարգ, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և հնարավորինս կանխել երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծումն ու տարածումը։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և...
Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին
«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոն...