Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի մեջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնում է սահմանազատման հարցում և աջակցություն կցուցաբերի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը։
«Զուգահեռաբար մենք ականատես եղանք այդ գործընթացների մեջ մխրճվելու այլ խաղացողների ջղաձիգ փորձերին։ Մենք դրա հետ ոչ մի խնդիր չենք ունեցել։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի հետ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով չեն մասնակցելու։ Դրանով նրանք հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,- ասել Է Լավրովը։
Այժմ թե՛ ֆրանսիացիները, թե՛ ամերիկացիները, թե՛ Եվրամիությունն ընդհանուր առմամբ, նրա խոսքով, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել ռուսական մասնակցությամբ:
«Օրինակ` Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում։ Դե, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը` ձեռքներին չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որոնք միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում են, ինձ համար դժվար է պատկերացնել»,- հավելել Է նախարարը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
Նմանատիպ հոդվածներ
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...
Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին
«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկո...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դ...