«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման:
«Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային: Պետք է աշխատենք, որ հանդիպումը տեղի ունենա»,-ասաց նա:
Նշենք, որ հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում, սակայն Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այդ հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պնդում է, որ հանդիպմանը ինչպես նախորդ անգամ, ներկա լինյի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...
Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդո...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դ...
Աղաջանյանը կոչ արեց ՔՊ-ին ձեռնպահ քվեարկել Ադրբեջանի ԱԺ-ի դեմ հայտարարություն ընդունելու առաջարկին
«Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկո...