Ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն է...ՀՀ-ն այն ճանաչելով հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպմանը: Քառակողմ ձևաչափով բանակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի սկզբին, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն։

Առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Արևմուտքի դիվանագիտական ակտիվության մասին` ուշադրություն է հրավիրել հայտարարության տեքստի վրա։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա:

«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցություն և հաստատում են սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այլ կերպ ասած, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում», - ասել Է Լավրովը։

Նախարարի խոսքով` Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի, և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, իսկ դա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին:

«Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, և պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները», - հավելել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: խոսում են ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքիերի երաշխավորման մասին»,- ասել է Լավրովը։
 

Քաղաքականություն