Սպորտ
«Գնդակը դիպչեց ինձ». Ռոնալդուն` Ուրուգվայի դեմ խաղի առաջին գոլի մասին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ԱԱ-2022-ի՝ Ուրուգվայի դեմ խաղի առաջին գոլը պետք է գրանցվեր իր ակտիվում: Խաղից հետո պորտուգալացին էմոցիոնալ է արտահայտվել. «Հպում կար: Գնդակը դիպչեց ինձ»: Նրա խոսքերը ֆիքսել են տեսախցիկները, հայտնում է O Jogo-ն:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն փորձում էր ավարտին հասցնել Բրունու Ֆերնանդեշի փոխանցում, և, հավանական է, մազերի ծայրով դիպչել է գնդակին, սակայն ՖԻՖԱ-ն գոլը գրանցել է Ֆերնանդեշի անվան դիմաց, որն այդ խաղում փաստորեն դուբլ է ձևակերպել:
Պորտուգալիայի հավաքականը 6 միավոր է վաստակել և ժամանակից շուտ ապահովել է իր մասնակցությունը ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգլիան հաղթեց Իրանին 6:2 հաշվով. գոլաշատ հանդիպման կարևոր դրվագները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգլիան առաջին խաղակեսից հետո խոշոր հաշվով հաղթում է Իրանին. դարպասի գրավման կադրերը
Պորտուգալիան փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց
Ֆաբրեգասը բռնցքամարտիկին բացատրել է՝ ինչու էր Մեսսին Մեքսիկայի մարզաշապիկը նետել հատակին
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0