ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգլիան առաջին խաղակեսից հետո խոշոր հաշվով հաղթում է Իրանին. դարպասի գրավման կադրերը
Այսօր Կատարում մեկնարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրը։ Առաջին խաղում մրցում են Անգլիան և Իրանը, որոնք ընդգրկված են B խմբում։
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին անգլիացիները։ Հանդիպման 10-րդ րոպեին Իրանի հավաքականի դարպասապահը վնասվածք ստացավ՝ բախվելով իր թիմակցին։ Կեյրուշը ցանկացավ փոխարինել Բեյրավանդին, սակայն վերջինս պնդեց, որ կարող է շարունակել հանդիպումը․ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ֆուտբոլիստին, և 5 րոպե անց խաղը վերսկսվեց։ Սակայն, երկու րոպե անց, Բեյրավանդի վնասվածքը զգացնել տվեց, և ի վերջո նա փոխարինվեց։ Նրան փոխարինեց Հոսեյնին։
Առաջին խաղակեսը հիմնականում անցավ եվրոպական հավաքականի առավելությամբ։ 31-րդ րոպեին Մագուայրը մոտ էր հաշիվը բացելուն, սակայն նրա գլխով հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Քիչ անց, հանդիպման հաշիվը 36-րդ րոպին բացեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը։
Րոպեներ անց Բուկայո Սական կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-0, իսկ հետո Ստերլինգը հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր՝ 3-0։ Հանդիպման առաջին խաղակես այդպես էլ ավարտվեց՝ անգլիացիների վստահ առավելությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անգլիան հաղթեց Իրանին 6:2 հաշվով. գոլաշատ հանդիպման կարևոր դրվագները
Այսօր Կատարում մեկնարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրը։ Առաջին խաղում մրցում են Անգլիան և Իրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարում ընթանում է Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Քաթարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խոր արվարձանում գտնվող «Էլ Բայտ» ստադիոնում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման...
Բենզեման չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։ Հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Իբրահիմովիչը շնորհավորել Ջոկովիչին
Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Թուրինում ներկա է եղել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի...