Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին սպառնում են ԱՄՆ-ի հետ խաղից առաջ. CNN
Իրանցի ֆուտբոլիստների հարազատներին սպառնում է բանտարկություն և խոշտանգումներ, եթե ֆուտբոլիստները «լավ չպահեն» իրենց Կատարուն՝ ԱՄՆ-ի դեմ աշխարհի առաջնության առաջիկա խաղից առաջ: Այս մասին CNN-ին հայտնել է մրցաշարի անվտանգության ծառայության հետ կապված աղբյուրը։
Նշվում է, որ նոյեմբերի 21-ին Անգլիայի դեմ առաջին խաղում իրանցի ֆուտբոլիստների կողմից ազգային օրհներգը երգելուց հրաժարվելուց հետո ֆուտբոլիստները հրավիրվել են հանդիպման Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների հետ: Աղբյուրի համաձայն՝ նրանց ասել են, որ իրենց ընտանիքները կկանգնեն «բռնության և խոշտանգումների» առաջ, եթե նրանք չերգեն ազգային օրհներգը կամ միանան երկրի իշխանությունների դեմ որևէ քաղաքական բողոքի։
Աղբյուրի խոսքով՝ Իրանի հավաքականի մարզիչ Կարլուշ Կեյրոշն առանձին հանդիպել է ԻՀՊԿ-ի սպաների հետ՝ իրանցի խաղացողներին եւ նրանց ընտանիքներին ուղղված սպառնալիքներից հետո: Աղբյուրը չի հայտնել, թե որն է եղել այդ ենթադրյալ խոսակցության բովանդակությունը: Ավելի ուշ Կեյրոշը հայտարարել էր, որ իրանցի խաղացողները կարող են բողոքել աշխարհի առաջնությունում, բայց միայն ՖԻՖԱ-ի կանոնների շրջանակներում: