ՖԻՖԱ-ն՝ Ռուսաստանի դրոշով խաղակոշիկներ հագած ֆուտբոլիստին պատժելու մասին

ՖԻՖԱ-ն չի պատժելու Կամերունի հավաքականի կիսապաշտպան Գաել Օնդուային, որը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, այն բանի համար, որ նա Ռուսաստանի դրոշով խաղակոշիկներ է հագել Կատարում կայացած աշխարհի առաջնությունում, հայտարարել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարը:

 

Հիշեցնենք՝ Կամերունի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը դարձել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող միակ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Կատարում կայանալիք աշխարհի 2022թ. առաջնությանը: Գաել Օնդուան խաղադաշտ է դուրս եկել խաղակոշիկներով, որոնց վրա պատկերված է միանգամից երկու դրոշ՝ Կամերունն ու Ռուսաստանը։

Խաղացողը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն իր համար երկրորդ տունն է, քանի որ նա այստեղ ապրել է ինը տարեկանից։