Բենզեման դեռ կարող է վերադառնալ և մասնակցել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին
Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման դեռ կարող է վերադառնալ ազգային թիմի ճամբար եւ մասնակցել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին, հաղորդում է Onda Madrid-ը։
Ազդրի մկանային վնասվածքի պատճառով Բենզեման լքել է թիմի ճամբարը, սակայն հիմա նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը արագ է ընթանում, եւ նա կհասցնի վերականգնվել մինչեւ առաջնության ավարտը։
Վերջնական որոշումը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամինն է։ Բենզեման մնում է թիմի հայտացուցակում։
Ֆրանսիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։