Սպորտ
6 գոլ և ոչ-ոքի. Սերբիայի և Կամերունի դրամատիկ հանդիպումը
Աշխարհի առաջնության 2022-ի 8-րդ խաղային օրը մեկնարկեց ֆենոմենալ հանդիպումով։ G խմբի 2-րդ տուրում մրցեցին Կամերունի և Սերբիայի հավաքականները․ հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3։3։ Հանդիպման 29-րդ րոպեին Կաստելետոն առաջ է մղել կամերունցիներին, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Պավլովիչը և Միլինկովիչ-Սավիչը առավելությունը բեկեցին սերբերի կողմը։ 53-րդ րոպեին Միտրովիչը նաև մեծացրեց առավելությունը։ Սակայն 3 րոպեների ընթացքում Կամերունի ընտրանին հավասարեցրեց հաշիվը․ 63-րդ րոպեին Աբուբակարը 2-րդ գոլը խփեց, 66-րդ րոպեին Շուպո-Մոտինգը՝ 3-րդ։ Այսպիսով, Կամերունի և Սերբիայի հավաքականներն առաջին միավորը վաստակեցին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0