Բրազիլիայի հավաքականում կարծում են՝ սերբ ֆուտբոլիստները միտումնավոր են վնասվածք հասցրել Նեյմարին

Բրազիլիայի հավաքականում կարծում են, որ Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները միտումնավոր փորձել են վնասվածք հասցնել Նեյմարին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

 

Բացի այդ, Բրազիլիայի հավաքականում վախեցել են, որ սերբ ֆուտբոլիստները կփորձեն վնասվածք հասցնել նաև Վինիսիուս Ժունիորին։

Այդուհանդերձ, Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբի անդամների համար սա սպասելի էր։ Նրանք Marca-ին ասել են, որ նրանց չի անհանգստացնում խախտումների քանակն իրենց ֆուտբոլիստների նկատմամբ․ «Մենք գիտենք, որ մրցակիցները կկենտրոնանան նրանց վրա, և մենք պետք է դա հաղթահարենք»,- ասել են մարզիչները: 

 

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում Բրազիլիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Սերբիային, իսկ Նեյմարի նկատմամբ մրցակցի խաղացողներն 9 անգամ խախտել են կանոնները, ինչի արդյունքում նա վնասվածք է ստացել։