Սպորտ
Ազմունը բացատրել է՝ ինչու էր բռնել Իրանի հավաքականի գլխավոր մարզչի կոկորդից
Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը պատմել է, թե ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուս Կեյրուշի կոկորդից՝ տոնելով Ուելսի դեմ խաղում իրանցիների խփած գոլերից մեկը.
«Ամեն ինչ նորմալ է։ Պարզապես մենք նրան շատ ենք սիրում»,- Ազմունի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Միջադեպը տեղի է ունեցել իրանցիների երկրորդ գոլի ժամանակ, որը գրանցվել էր 101-րդ րոպեին։ Ազմունն արդեն փոխարինվել էր։
Ուելսի նկատմամբ հաղթանակն իրանցիների համար առաջինն էր ԱԱ-2022-ում։ Մրցաշարի առաջին խաղում Կեյրուշի թիմը 2-6 հաշվով զիջել էր Անգլիային։ Խմբային փուլի վերջին տուրում Իրանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Ազմունի թիմը պահպանում է խմբից դուրս գալու շանսերը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր և զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Ովքե՞ր են այսօր խաղում․ Աշխարհի առաջնության նոյեմբերի 26-ի խաղացանկը
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն աջակցել են թիմակցին, որն Արգենտինայի դեմ խաղում վնասվածք էր ստացել
Ռոնալդուն կարող է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգո»
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0