Ռոնալդուն կարող է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգո»
Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոն»։ Այս մասին հայտնում է Veja-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբը դեռ առաջարկ չի արել Ռոնալդուին, բանակցությունները նույնպես դեռ չեն սկսվել։ Բրազիլական ակումբը խորհրդակցում է հովանավորների հետ։ «Ֆլամենգոն» կփորձի երեք ամսով թիմ հրավիրել պորտուգալացուն՝ մինչև Լիբերտադորեսի գավաթի մեկնարկը կազմն ուժեղացնելու համար։
Ավելի վաղ Ռոնալդուն խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկանդալային հարցազրույցից հետո։ 37-ամյա պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կատարում ընթացող աշխարհի առաջնության առաջին տուրում Պորտուգալիան 3-2 հաշվով հաղթել էր Գանային, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 11-մետրանոցից բացել էր հաշիվը՝ դառնալով պատմության միակ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել 5 Մունդիալներում: