ԱՄՆ-ն կորոնավիրուսի 80% մահացությամբ տարբերակ է ստեղծել. ՌԴ ՊՆ
ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի մի տարբերակ, որը հանգեցնում է լաբորատոր կենդանիների 80%-ի մահվան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Հոկտեմբերին Բոստոնի համալսարանում «Օմիկրոն» մանրէահիմքի և սկզբնական «ուհանյան» տեսակի հիման վրա կորոնավիրուսային վարակի արհեստական հարուցիչ է ստեղծվել։ Ամերիկացիների ստացած մոդիֆիկացված վիրուսը սպանել է լաբորատոր փորձարկման համար օգտագործվող կենդանիների 80 տոկոսին, որոնց մոտ ատիպիկ նյարդաբանական ախտանշաններ և թոքերի ծանր ախտահարում է զարգացել», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կիրիլովը։
Նա հավելել է, որ նոր պաթոգենի հետ փոխգործակցելիս հակամարմինների պաշտպանական հատկությունները նվազում են 11 անգամ, գոյություն ունեցող պատվաստանյութերն էլ անարդյունավետ են դրա դեմ։
«Չնայած կենսաբանական բարձր ռիսկերին` ուսումնասիրություններն իրականացվել են ԱՄՆ պետբյուջեի միջոցներով` առանց կենսաանվտանգության գծով ազգային կարգավորիչի համապատասխան հավանության»,– նշել է գեներալ–լեյտենանտը։
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը հիշեցրել է`Պենտագոնն ունի համակարգ, որը թույլ է տալիս իրական ժամանակում վերահսկել առանձնակի վտանգավոր պաթոգենների գտնվելու վայրն ու կիրառումը ամբողջ աշխարհի լաբորատորիաներում, ինչպես նաև հասանելիություն ստանալ այն փորձերի արդյունքներին, որոնք վիճահարույց են էթիկայի և իրավական տեսանկյունից։ Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ստեղծումը նա դասել է նման փորձերի շարքը։
Նշվում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Բոլթոնը համահեղինակել է ԱՄՆ «համաշխարհային ղեկավարության» համար կենսազենքի ստեղծման անհրաժեշտության մասին փաստաթուղթը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման...
Պեմզաշենում սպանության գործով հարցաքննվել է Վրույր Բարսեղյանի հորաքույրը․ նա է՞լ է մասնակցություն ունեցել սպանությանը
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ ս...
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի...
Հայաստանցի վարորդները պետք է զգույշ լինեն․ ինչ փոփոխություն կա Վրաստանում
Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգա...