Հայաստանցի վարորդները պետք է զգույշ լինեն․ ինչ փոփոխություն կա Վրաստանում
Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքների վերաբերյալ փոփոխությունները: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Վրաստանում երթևեկության կանոնների խախտումներն արձանագրում են ոչ միայն ոստիկանները, այլև «խելացի» տեսախցիկները։ Միակ տարբերությունն այն է, որ ոստիկանները տեղում են տուգանք գրում, իսկ տեսախցիկների արձանագրած խախտումները հրապարակվում են ՆԳՆ կայքում, տեղի մեքենաների սեփականատերերը SMS հաղորդագրություններ և ծանուցումներ են ստանում իրենց գրանցման հասցեով։
Իսկ Վրաստանում գրանցում չունեցող օտարերկրացիների դեպքում անդորրագրերի հանձնման խնդիր կար։ Փոփոխությունների համաձայն՝ ՆԳՆ կայքում խախտման մասին հրապարակումից 30 օր անց կհամարվի, որ խախտողը տեղեկացվել է։ 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքին տույժ կգումարվի։
«Այս օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների վարորդներից գանձել տեսախցիկների արձանագրած խախտումների համար սահմանված տուգանքը»,-պարզաբանել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:
Բացի այդ, արտասահմանյան համարանիշներով մեքենաների սեփականատերերը, որոնք չեն վճարի տուգանքը, հաջորդ անգամ չեն կարողանա մուտք գործել Վրաստան։
Կայքը նշում է, որ «խելացի» տեսախցիկները վեց ամսում 1 441 576 խախտում են արձանագրել, որոնց ընդհանուր գումարը 66,2 մլն լարի է կազմում։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի...
Արայիկ Հարությունյանը Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման...
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար․ ի՞նչ է կատարվում Բաքվում
Բանտարկություն Հայաստանի հետ խաղաղության կոչերի համար։ «Ադրբեջանի հասարակական-քաղաքական ակտիվիստներին 2020 թվականի վերջի...