ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցությունների մասին
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե այսինքն ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե արադարցվեին, ապա փաստաթղթերը կստորագրվեին։
ՀԱՊԿ անդամ մնալ-չմնալու հարցն օրակարգում ունենալու վերաբերյալ հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․«Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Շառլ Միշելին պատմել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շ...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան։ Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմա...