ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Շառլ Միշելին պատմել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:
Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայացավ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ քննարկեցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան: ՌԴ ԱԳ նախարարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ հանձնարարականից երկու տարի հետո տեղի է ունենում «Սուրմալու»-ի պայթյունը․ Փաշինյանը բարկացավ
«Կառավարությունը երբ գնում ա հարց լուծի, ասում են՝ բա էս մարդիկ երկու կոպեկ են աշխատում, լավ, ոչինչ, մի հատ սալյուտ են վ...