Սպորտ
Ռոնալդուն շատերի բերանները կփակի. Կոենտարու
Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտարուն կարծում է՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն լավագույնս կդրսևորի Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում:
«Աշխարհի առաջնությունում Ռոնալդուն կփակի շատերի բերանները: Ահա, թե նա ինչ պետք է անի: Ռոնալդուն շատ բան կարող է առաջարկել այս աշխարհի առաջնությանը: Ես գիտեմ նրան և հասկանում եմ, թե նա ինչի է ունակ»,- ասել է Կոենտրաուն:
Հիշեցնենք, որ այսօր` Երևանի ժամանակով 20:00-ին տեղի կունենա Պորտուգալիա-Գանա հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0