Մարոկկո-Խորվաթիա հանդիպումը գոլազուրկ էր

 Ավարտվեց ԱԱ-2022-ի խաղային 4-րդ օրվա առաջին՝ Մարոկկո-Խորվաթիա հանդիպումը։

 

Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Հիշեցնենք, այս թիմերն ընդգրկված են F խմբում, որում հանդես են գալիս նաև Կանադան և Բելգիան։

Առաջին խաղակեսն անցավ ընդհանուր առմամբ բավականին դինամիկ պայքարում։ Մի փոքր ավելի սուր գրոհում էին աֆրիկացի ֆուտբոլիստները, սակայն այդ գրոհներն արդյունավետ ավարտին չկարողացան հասցնել։ Խորվաթները ևս լավ հնարավորություն ունեին հաշիվը բացելու խաղավերջում, բայց լուսատախտակին հաշիվը մնաց անփոփոխ։

 

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերն առանձնապես չփոխվեց․ թիմերը շարունակեցին ակտիվ խաղալ, բայց այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին։ Արդյունքում՝ այս մրցաշարում գրանցվեց երրորդ գոլազուրկ ոչ-ոքին։

 

Ի դեպ, 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եվրոպական թիմի մեկնարկային կազմում է։ Ըստ Opta-ի՝ Մոդրիչը դարձել է առաջին խաղացողը, ով խաղացել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում երեք տարբեր տասնամյակների ընթացքում (2000-ականներ, 2010-ականներ և 2020-ականներ):