Սպորտ
Լևանդովսկին չկարողացավ իրացնել 11-մետրանոցը
Gohar Vardanyan
ԱԱ 2022-ի C խմբի առաջին տուրում Լեհաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մեքսիկայի ընտրանու հետ, գրում է Armsport.am-ը։
Դոհայի «974» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։
Հանդիպման 58-րդ րոպեին լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Մեքսիկացիների դարպասապահ Գիլյերմո Օչոան հետ մղեց հարվածը։
Առաջին տուրից հետո խմբի առաջատարը Սաուդյան Արաբիան է՝ 3 միավորով։ Լեհաստանն ու Մեքսիկան ունեն մեկական միավոր։ Արգենտինայի հավաքականը միավոր չի վաստակել։
Նմանատիպ հոդվածներ
Սաուդյան Արաբիայում վաղը ազատ օր է հայտարարվել Արգենտինայի դեմ ֆուտբոլային հաղթանակից հետո
Gohar Vardanyan
Ռոնալդուն` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզման մասին
Gohar Vardanyan
«Մանչեսթեր Յունայթեդը» խզել է Ռոնալդուի հետ պայմանագիրը
Gohar Vardanyan
Ռոնալդուն Գանայի հետ խաղի ժամանակ կիսավարտիքից էներգետիկ հավելում է հանել և կերել
Gohar Vardanyan