ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում ունի Նեյմարի վերաբերյալ
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը գոհ է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ելույթներից։
Փարիզյան գրանդի ղեկավարները ծրագրել էին վաճառել 30-ամյա հարձակվողին նախորդ ամառ, սակայն այս մրցաշրջանում նրա խաղը համոզել է ակումբի սեփականատերերին պահել ֆուտբոլիստին թիմում։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի (երկուսը 11 մետրանոցներից) և ինը գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողը փարիզյան թիմի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։