Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին։
«Պորտուգալիայի հավաքականն ահռելի ներուժ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի դեմ առաջիկա խաղի մասին։ Եթե ամեն խաղում լինենք լավագույն թիմը, կհասնենք մինչեւ վերջ։
Ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան։ Այս թիմերն ունեն ամենամեծ հնարավորությունները եւ մյուսների համեմատ ավելի լավ տեսք ունեն, սակայն 2016-ին Պորտուգալիան արդեն ցույց է տվել, որ կարող է զարմացնել եւ պարտադրել իր խաղը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն։ 2016-ին Պորտուգալիան նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Պորտուգալիա - Գանա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։ H խմբում ընդգրկված են նաեւ Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։