Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ նիստ. հայտնի է` ինչ կքննարկեն
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Նշվում է, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:
«Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ ՀԱՊԿ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք ստորագրման փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորմանը», - նշել են ՀԱՊԿ-ում։
Նաև 2023 թվականի հունվարի 1-ից ռոտացիայի հետ կապված՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է արել Լեհաստանում հրթիռի ընկնելու կապակցությամբ։ Նա հայտարարե...